Մակրոնը Զելենսկուն ծանր սպառազինություն է խոստացել

Ֆրանսիան պատրաստ է շարունակել ծանր սպառազինության մատակարարումն Ուկրաինա, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնը Զելենսկուց հետաքրքրվել է Ուկրաինայի՝ ռազմական տեխնիկայի, քաղաքական և ֆինանսական աջակցության, ինչպես նաև մարդասիրական օգնության կարիքների մասին։

«Նա (Մակրոնը) ասել է, որ Ֆրանսիան մոբիլիզացված է մնում այդ կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ ծանր սպառազինության համար», – ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: