Նոր մարտավարության խնդիր ունենք․ մեր քայլերի ու գործողությունների մեջ փոփոխություններ կլինեն. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր էլ փաստվեց, որ մեր այս շարժումը չի կարող կանգնել. այս շարժումը բացառապես հայկական ու համաժողովրդական է առանց որևէ դրսի երկրի աջակցության: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ. «Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները և ավելի մեծ թափով գնանք առաջ:

Մենք գտնում ենք, որ ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց և նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում