Ծիծեռնակաբերդի խճուղու վերականգնումը մտել է վերջնական փուլ

Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Պատասխանատուներն ու շինարարներն ամփոփում են կատարված աշխատանքը և նկատում. որակապես անվտանգ ճանապարհ ունենալու համար առաջին իսկ օրից կազմվել է հստակ ժամանակացույց, նախագծողների հաշվարկներով ու հիմնավորմամբ էլ ընտրվել ճանապարհահատվածի վերականգնման տեխնոլոգիան: