Եթե ազգ, պետություն, ազգային արժեք ունենալու կամքը վաճառվում է, դրա գնորդը կա, դա Սորոսի հիմնադրամն է
Արդեն ոչ մեկի համար, ինձ թվում է, գաղտնիք չէ, որ Սորոսի հիմնադրամը շատ ակտիվ կերպով ղեկավարում է Հայաստանը։ Այո-այո։ Այդ հիմնադրամի սողոսկող ցանցը հասել է պետական կառավարման յուրաքանչյուր ոլորտ։ 1992թ․ Հայաստան ներթափանցած այդ համակարգը ծաղկունք ապրեց հատկապես 2018-ի «թավշյա» գռեհկությունից հետո։ Ժողովրդավարություն տարածելու շղարշի ներքո հիմնադրամն ահռելի գումարներ է ծախսել պետություն կազմաքանդող զանազան ծրագրերի համար։
Ուրեմն, չգիտես ինչու, ժողովրդավարության արժեք հռչակվեց եկեղեցուց կտրվելը, ու դեռ խորհրդային տարիներից պաշտպանվելու իմունիտետ չձևավորած մեր Առաքելական եկեղեցին հայտնվեց այսպես կոչված «ժողովրդավարների» ճիրաններում (այստեղ հարկ է նշել, որ ՀԱԵ-ն սրանք ցանկացան փոխատեղել բազմաթիվ աղանդներով, ինչը ևս արվեց ոչ առանց սույն հիմնադրամների աջակցության)։ Ի դեպ, եկեղեցու դեմ արշավը եկեղեցականների անձնական սպառնալիքներից մինչև դպրոցական դասագրքերն ընկած հատվածի կամայական կետում էր հայտնվում։
Հաջորդ թիրախն էր ավանդական ընտանիքը։ Օ՜, այստեղ սրանք գործի դրեցին իրենց ողջ հնարամտությունն ու առաջադրեցին որպես առաջադիմություն հարել եվրոպական արժեքների․․․ Ավաղ, սա ևս կեղծ կատեգորիա դուրս եկավ, քանի որ Սորոսի քաղաքականության համաձայն, եվրոպական արժեքներն են անսեռ մարդիկ։ «Ծնող թիվ 1, ծնող թիվ 2» մղձավանջային թեզը լսած կլինեք հաստատ (չգիտեմ, որքանով ճիշտ է, Մարդու իրավունքների պաշտպանի անվանումն էլ չխուսափեց այդ «առաջադիմությունից», և Ombudsman-ի փոխարեն այն կկոչվի OmbudsPERSON, սրա պաշտոնական հավաստումը չեմ տեսել, դրա համար չեմ պնդում)։
Հասանք ուժային կառույցներին։ Հերթական կեղծ օրակարգ «պացիֆիզմը» համեմվեց պատերազմների հերոսների դեմ արշավով, հանվեցին բոլոր առանցքային պաշտոնյաները, որոնց փոխարինելու եկան ակնհայտորեն այդ պաշտոններին չհամապատասխանող անձինք։ Ու սա ոչ այդքան ապիկար թիմակցին առաջ բերելու կույր մղումն էր քաղաքացի փաշինյանի կողմից, որքան հստակ պատվեր Սորոսի հիմնադրամից։ Եվ «պացիֆիստական մանկապարտեզը» սադրեց արյունալի պատերազմ, որին հետևեց ամենաառանցքային, մեր տարածաշրջանում Սորոսի հիմնադրամի կարևոր առաքելությունը՝ Հայաստանի թրքացումը։ Դրա համար ստեղծվեցին բոլոր հիմքերը (տե՛ս վերոշարադրվածը․ խարխլված հավատք, ընտանիք, բանակ)։ Մնացյալը, ինչպես ասում են, дело техники և ևս մի քանի միլիոն դոլարի ներհոսք․․․ Եթե ազգ, պետություն, ազգային արժեք ունենալու կամքը վաճառվում է, դրա գնորդը կա, դա Սորոսի հիմնադրամն է։
Ուրեմն, մեր խնդիրն է ընտրել՝ կամ մենք, հայերս կլինենք Հայաստանում, կամ Սորոսն ու իր ահեղ թիկունքում արյունարբու երախով սպասող թուրքը։
Մարիանե Սմբատյանի ֆեյսբուքյան էջից