Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։

«Մենք քննարկեցինք Կովկասում «3+3» ձևաչափը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին այս հարցերում աջակցության համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան կարծում է, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարևոր է տարածաշրջանում կայունության համար։