Խերսոնի մարզում ռուսական անձնագրեր կբաժանեն Ուկրաինայի ողջ տարածքի բնակիչներին

Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն «Իզվեստիա»-ի  թղթակից Մերի Բադունցին պատմել է տարածաշրջանում ռուսական անձնագրերի տրամադրման գործընթացի մասին։

Ինքը՝ Սալդոն, նույնպես դիմել է քաղաքացիություն ստանալու համար և հայտնել է, որ նախատեսում են մարզում բացել ևս 10 կետ՝ դիմումների ընդունման համար։

Ընդ որում նա վստահեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացածներին չեն ստիպելու հրաժարվել ուկրաինական անձնագրերից։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիությունը թույլատրվում է։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր ստանալու համար Խերսոնի մարզի բնակիչներին անհրաժեշտ կլինի բնակության վայրից գրանցում ոչ միայն Խերսոնի ռեզիդենտների, այլև Ուկրաինայի այլ մասերի բնակիչների համար, հավելել է վարչակազմի ղեկավարը:

Սալդոն նաև նշել է, որ անձնագիր ստանալու համար 300 ռուբլի վճարը վերացվել է։

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմած անձինք իրենք են խոստովանում, որ երկար են սպասել այս պահին։ Նրանց համար այս իրադարձությունը նշանակալի է։

Հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ Խերսոնի մարզում հանրաքվե է անցկացվելու Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։