«Ամո՛թ, Զարեհ», «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով Լոս Անջելեսի հայ համայնքը է դիմավորել Սինանյանին (տեսանյութ)

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով են դիմավորում նրան։

Հանդիպումը կազմակերպողը փորձում է հանդարտեցնել իրավիճակը, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են ամոթանք տալ Զարեհ Սինանյանին։

«Ամոթ, Զարեհ», «Զարեհ՝ դավաճան»,- բղավում են։

Զարեհ Սինանյանը լքում է դահլիճը։

Մանրամասները՝ տեսանյութում