Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Նա ՊԵԿ նախագահի տեղակալն էր 2018 թվականի օգոստոսի 24-ից:

Նախօրեին 168.am գրել էր. «Խիստ հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Շուշանիկ Ներսիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել` հայտարարելով, որ Բադասյանի հետ հնարավոր չէ աշխատել։ Ընդ որում, մեկը մյուսի հասցեին արտահայտվում են ամենատգեղ բառապաշարով»։