Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Տեղեկությունը հաստատեցին մայր բուհից։

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր և հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։ Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։