ԱՄՆ-ը վախեցել է ռուսական ակտիվների բռնագրավման հետևանքներից․ «Նյու Յորք թայմս»

Պաշտոնական Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը կխաթարի ԱՄՆ-ի՝ որպես վստահելի ներդրումային գործընկերոջ կարգավիճակը այլ երկրների աչքում, գրում է «Նյու Յորք Թայմսը»՝ հղում անելով աղբյուրներին։

«Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են, որ այդ միջոցների դուրսբերումը կարող է անօրինական լինել և կխանգարի այլ երկրներին հետագայում ապավինել Միացյալ Նահանգներին՝ որպես ներդրումներ կատարելու երկիր», – ասվում է նյութում։

ԱՄՆ պաշտոնյաների շրջանում, ըստ թերթի, կարծիք կա, որ ռուսական ակտիվների բռնագրավումը կարող է դրդել այլ երկրների կենտրոնական բանկերին իրենց ակտիվները դոլարից այլ արժույթներ ուղղել։