Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից, ուր մեկնել էր բուժման նպատակով։ Այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, որ Վանեցյանն արդեն իսկ միացել է «Դիմադրություն» շարժման պայքարին։ «Մենք ասել ենք, որ Հայաստան վերադառնալուն պես կմիանա քաղաքական պայքարին», – նշեց նա։

Վանեցյանի՝ Եվրոպա մեկնելու մասին հայտնի էր դարձել մայիսի 28-ին։