ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ազգականների հետ այցելել է Վայոց Ձոր և Սյունիք

Այս շաբաթվա սկզբում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ազգականների հետ եղել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, տեղեկացնում է դեսպանատան էջը։

Դեսպանը նրանց ներկայացրել է Հայաստանի անզուգական ճարտարապետական կոթողները, Վայոց Ձորի և Սյունիքի անկրկնելի բնաշխարհը, տեղական համեղ ճաշատեսակները` համեմված հայ մարդկանց ջերմ հյուրընկալությամբ։

Դեսպան Թրեյսին ու իր ազգականները ծանոթացել են հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը` Վայոց Ձորի սրտում գտնվող Նորավանքից մինչև բարձր ժայռին ծվարած ու գեղատեսիլ կիրճին նայող Տաթևի վանք ու Մեղրու Սբ․ Հովհաննես եկեղեցի, որի եզակի որմնանկարների պահպանության հարցում իր ներդրումն է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ դեսպանի «մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը»։

Խնձորեսկ քարանձավային քաղաքը անձրևի պատճառով նրանք չեն կարողացել տեսնել։