Վստահ եմ, որ այս դեպքով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի օբյեկտիվ քննություն․ փաստաբան

Քիչ առաջ դուրս եկա ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեից, որտեղ բացատրություն տվեցի երեկ ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում երկու անչափահասների խոշտանգման փաստի առիվ նախապատրաստվող նյութերով։

Վստահ եմ, որ այս դեպքով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի օբյեկտիվ քննություն և բոլոր մեղավորները վաղ, թե ուշ կենթարկվեն խստագույն պատասխանատվության։

Նշեմ, որ համապատասխան հոդվածի սանկցիան նախատեսում է միմիայն ազատազրկում՝ 8-ից 12 տարի ժամկետով։

Հ.Գ. Բարոյականությունը փոփոխական արժեք չէ, իսկ օպեր.գծով տեղակալ Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ, նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է։

 

Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից