ՀՀԿ-ական գործիչները բողոքի ակցիան շարունակում են ոստիկանության բաժնում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականով խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակից ՀՀԿ-ական մի քանի գործիչների բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկար էր հրապարակել ու գրել.

«Ուրախ ավտոբուս։ Առանց նիկոլ Հայաստան։ Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին»։

Ավտոբուսում նրա հետ են նաև ՀՀԿ-ական գործիչներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը։

Ավելի ուշ Շարմազանովը տեսանյութ է հրապարակել Ոստիկանւոյթան բաժնից։