Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես հայտնեց.

«Առավոտյան 7:45 ռազմական ոստիկանությունից եկան: Շատ հանգիստ գնացել են՝ առանց բիրտ ուժ կիրառելու: Այս պահին գտնվում են Իսակովի պողոտայի վրայի Ռազմական ոստիկանությունում»:

Աստղիկ Գալեյանը դեռ տեղեկացված չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ամուսինը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.

«Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:

Նա վերջին ամիսներին ակտիվ պայքար էր մղում իր որդու մահվան մեջ մեղավոր մարդկանց կալանավորելու համար:

Նա իր որդու մահվան մեջ մեղադրում է անձամբ նիկոլ փաշինյանին:
Սրանք ոչ մի բարոյական սահման չունեն, ոչ մի արժեք ու սկզբունք չունեն, ունակ են ցանկացած ստորության»։