Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և մի խումբ այլ պատգամավորների նկատմամբ ուժ է կիրառվել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաները շարունակվում են, ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ: Կան արդեն հստակ փաստեր: Քիչ առաջ արդեն Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել: Կան մի քանի 100 բերման ենթարկվածներ: Որևէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդեն տեղ չկա»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը դիմելով ոստիկաններին՝ ասաց. «Երեկվա ձեր պարգևավճարը ակնհայտ դարձրեց այսօրվա ձեր գործած քայլերը: Դուք դարձել եք Նիկոլի գործիքը: Այն, ինչ անում եք, հատ-հատ պատասխան եք տալու, բոլորդ ֆիքսված եք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգևավճարի հետ միասին Նիկոլը ձեզ տվել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան եք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:

Մանրամասները՝ տեսանյութում