Ոստիկանական համազգեստով անձանց գործողություններում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ․ նամակով դիմել եմ նաև Հայաստանում ԳԴՀ դեսպանին․ Արթուր Միքայելյան

Գերմանիայի քաղաքացի Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թվականի մայիսի 10-ին ոստիկանական համազգեստով անձինք (տարբերանշանը բացակայում էր, այդ պատճառով մատնանշել չեմ կարող) ակնհայտ ոչ համաչափ բռնի ուժ գործադրելով, պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դրսևորելով անվայել պահվածք բերման ենթարկվողների հանդեպ, ինձ բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Վկայակոչվածը առկա է ակցիան լուսաբանող մի քանի լրատվամիջոցների հեռարձակումներում:

Գտնում եմ, որ ոստիկանական համազգեստով անձանց գործողություններում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հաղորդում եմ ներկայացրել այդ անձանց ինքնությունը պարզելու և վերջիններիս գործողություններին քրեաիրավական որակում տալու համար: