Ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների մի մասն է. Իրանի դեսպան

Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունը ռազմական ոլորտում չի սահմանափակվում ռազմական տեխնիկայի գնմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մեր հարաբերություններն ընդգրկում են քաղաքականության, տնտեսության և այլ ճյուղերի բոլոր ոլորտները։ Ռազմական և պաշտպանական համագործակցությունը, որը նույնպես հարաբերությունների մաս է կազմում, չի սահմանափակվում միայն համապատասխան սարքավորումների գնմամբ»,- ասել է դեսպանը: