Շարմազանովը հրավիրվել է Քննչականի կենտրոնի բաժին

Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է Քննչականի Կենտրոնի բաժին։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։

Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։

Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին։

Հ.Գ. Իմ անունը պայքար է, վախճանը՝ հաղթանակ։

Գարեգին Նժդեհ»։