Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Դուշանբեում սկսվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, գրում է Sputnik Տաջիկստանի թելեգրամյան ալիքը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։