ՀՀ «ընտրյալ» վարչապետը չի՜ կարողանում միջազգային հանրության առաջ պաշտպանել իր սեփական և ճանաչված պետությունը

Մայիսի 11-ին Նիդերլանդներում կայացած միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի քաղաքականության մասին ասել է․ «Ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին»:

Հիրավի ճիշտ է սակայն թուրքի վրա չպիտի զարմամանք նրանից, որ թուրք է և թուրքություն է անում։ Եկեք խոսենք «մեր» վարչապետից․․․

Այսօր, երբ լրանում է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լճի օկուպացման ուղիղ 1 տարին՝ վարչապետը չի խոսում դրա մասին։ Նիդերլանդներ կատարած այցը ևս մեկ շանս կարող էր լիներ, որտեղ նա կբարձրաձայներ ողջ աշխարհում ճանաչված և ընդունված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած հակառակորդի մասին, որը նա չարեց։ ՀՀ վարչապետը չի կարողանում և չի էլ փորձում վերադարձնել ոչ Սև լճի հայկական տարածքը, ոչ էլ Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված ՀՀ սուվերեն այլ տարածքներ։

Ի՞նչ ունենք Ադրբեջանի կողմից տարածքների օկուպացումից 1 տարի հետո՝ ոչինչ։

ՀՀ «ընտրյալ» վարչապետը չի՜ կարողանում միջազգային հանրության առաջ պաշտպանել իր սեփական և ճանաչված պետությունը, նրա տարածքներն ու բնակիչներին։ Այս պայմաններում ինչպե՞ս է կարելի կարծել, թե նա կարող է ներկայացնել, որպես միջազգային իրավունքի սուբեկտ չճանաչված Արցախի հանրապետությունը և բանակցել Արցախի ղեկավարի անունից, որը նա չի հանդիսանում։

Գուցե պատճառն ավելի շատ նա՞ է, որ նա զբաղված է ոչ թե Հայաստան-Արցախի ամբողջականությամբ և բնակիչների հոգսերով, այլ իր հովանավորը հանդիսացող մականունավոր օլիգարխի շահերի պաշտպանմամբ։ Օլիգարխ, որի մեկ այլ հովանավորյալ «զավակ» էլ ստանձնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ 

Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից