Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը, հինգշաբթի հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Եվ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, և նաև պայմանավորվածություն կա, որ նույն տեղում՝ Մոսկվայում, նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաքուն և Երևանը պետք է սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողով կազմեին։ Դրա առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։