Իշխանությունները` տեսնելով, որ ժողովուրդը չի կոտրվում և միանում է պայքարին` որոշել է ֆեյք քարոզչությամբ զբաղվել

Իշխանությունները` տեսնելով, որ ժողովուրդը չի կոտրվում և միանում է պայքարին` որոշել է ֆեյք քարոզչությամբ զբաղվել, քանի որ նույնիսկ սովորական հավաք այլևս չեն կարող իրականացնել:

Շրջանառության մեջ են մտել շատ ծիծաղելի և էժան թեզեր, որոնցից մեկին կուզենայի անդրադառնալ:

Սրանք ասում են, որ ընդդիմությունը մերժված է ժողովրդի կողմից:

Այս մարդիկ, փաստորեն, իրենք իրենց են այս պարագայում կոչում ժողովուրդ, և խիզախություն չունեն գրել, որ ընդդիմությանը մերժում է իշխանական խունտան:

Որովհետև չտեսնել բազմահազարանոց երթերը` սա կամ խմբակային կուրության արդյունք է, կամ` սրանք չեն համարում ժողովուրդ այն մարդկանց, ովքեր չեն սատարում իրենց:

Իսկ «մերժված» ընդդիմությունը հանգիստ քայլում է փողոցներով, 24 ժամ հրապարակում է, ի տարբերություն ձեզ, որ նույնիսկ պետքարան գնալուց մի քանի թիկնապահներով եք գնում: Այնպես որ սկսեք ընտելանալ այն մտքի հետ, որ դուք եք արդեն մերժվածներն ու նախկինները, այն էլ դավաճանների պիտակներով:

Ընդհանրապես, ես խորհուրդ կտայի իշխանական խունտայի ներկայացուցիչներից մեկին գալ մեզ հետ երթի և տեսնել ոչ միայն մեր հավաքների մարդկանց քանակն, այլ տեսնել պատուհաններից մեզ ողջունող ժողովրդին և լսել ավտոմեքենաների ազդանշանները: Վստահեցնում եմ, չեք հասցնի ֆիքսել ու հաշվել, այնքան շատ են…

Մերվեք այս նոր իրականության հետ:

Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը և գնալու ենք մինչև վերջ:

Ձեզ մի կոտորեք իզուր:

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից