Ադրբեջանի ԱԳ նախարարը բացահայտ փնովում է ՀՀ ընդդիմադիրներին ու սատարում Փաշինյանի իշխանությանը

Օրեցօր ավելի շատ բան է սկսում միավորել Ադրբեջանի և ներկայիս Հայաստանի բարձրաստիճան չինովնիկներին` վախը Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, դաշնակցականներից… Նրանք երկուսն էլ Շուշին ազատագրողներին համարում են հանցագործ, մի շարք ազատագրված տարածքներ` ադրբեջանական։ Հայաստանի այսօրվա իշխանություն թուրք-ազերիների վաղուցվա երազանքն էր։ Այսօր արդեն նրան ենք հասել, որ արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է բացահայտ փնովում ՀՀ ընդդիմադիրներին ու սատարում Փաշինյանի իշխանությանը, չէ՞ որ նման ստորացված ՀՀ ղեկավար դեռ աշխարհը չէր ծնել։

Սա նշանակում է, որ վայրկյան առաջ պիտի միանանք ընդդիմադիր շարժմանն ու ազատաենք երկիրը ադրբեջանահաճո իշխանությունից։ 

Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից