Երևանի տարբեր հատվածներից ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության ակցիաների 61 մասնակցի

Այս պահի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 61 մասնակցի։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։

Նշենք, որ ընդդիմադիրներն այս պահին շարունակում են իրենց ակցիաները. երևանյան մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։