Բռնության բոլոր դրվագները ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազին և միջազգային իրավասու կառույցներին (տեսանյութ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Այսօրվա ընթացքում արձանագրված բռնության կադրերը. դատապարտելի է…

Հիշեցնում եմ կրկին, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։

Դուք իրավունք չունեք ոտնահարել ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը, դուք նրա իրավունքների առաջին պաշտպանն եք։

Հավատարիմ մնացե՛ք ձեր կոչմանը։

Հ.Գ. Բռնության բոլոր դրվագները ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազին՝ ոստիկանական գործողությունների իրավաչափությանը քրեաիրավական գնահատական տալու և միջազգային իրավասու կառույցներին՝ ժողովրդավարությունը որպես բրենդ մատուցող իշխանությունների գործելաոճին ծանոթացնելու և համապատասխան արձագանքի համար»: