Մենք հաջողելու ենք, անկախ ձեր դիմակավոր ու անդիմակ սադրիչների, անկախ ձեր ֆեյքերի ու հորինած կեղծ հեքիաթների

Իշխանության կողմից հատուկ ուղարկված սադրիչները ոչ միայն փողոցներում են փորձում վարկաբեկել մեր շարժումը, այլ նաև սոցիալական հարթակներում։

Զավեշտալին այն է, որ սոցիալական հարթակում գործի է դրվել անգամ իշխանության շահերը սպասարկող հեռուստաընկերության էջերը։

Ձեր էժան ու կանխատեսելի քայլերով չեք կարող կանգնեցնել մեզ, մեր շարժումը։

Փողոց դուրս եկածները հայրենիքն իրենց սրտում կրողներն են, ովքեր նյութական ոչ մի շահ չեն հետապնդում, պարզապես պայքարում են իրենց երկրի, իրենց պատվի ու արժանապատվության համար։

Մենք հաջողելու ենք, անկախ ձեր դիմակավոր ու անդիմակ սադրիչների, անկախ ձեր ֆեյքերի ու հորինած կեղծ հեքիաթների։ 

Համազգային շարժման ակտիվիստ Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից