Փաշինյանը և նրա քաղաքական թիմի մեծամասնությունը փախել են զինվորական ծառայությունից

Ճամբարափոխ ուսապարկ Հայկ Կոնջորյանը ասել է՝ ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից, ԱԺ նիստերի դահլիճից, փախչում է հեռուստատեսային տաղավարներից։

– մեծաթիվ թիկնազորով, ավտոշարասյունով ու անգամ ավտոբուսներով ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժվող կապիտուլյանտի քաղաքական զավակները պետք է ամաչեն խոսել փախուստից։

– Նիկոլ Փաշինյանը փախչում է ՀՀ քաղաքացիներից, հայ ժողովրդից:

– Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի մեծամասնությունը փախել են զինվորական ծառայությունից (բանակից):

Այսքանից հետո սրանք իրավունք չունեն խոսել փախուստից:

– ԱԺ նիստերի դահլիճի տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հեռանում (փախչում) ԱԺ դահլիճից՝ ընդդիմադիրների՝ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո։

– Ընդդիմադիր պատգամավորները նախկինում էլ երբեք չեն փախել ԱԺ նիստերի դահլիճից, ընդհակառակը, նրանց ՊՊԾ աշխատակիցները Ալեն Սիմոնյանի հրամանով ուժով հեռացրել են ամբիոնից։

– Արմեն Աշոտյանը բազմիցս Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի, սակայն արձագանք չի եղել։ Եղել է փախուստ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի հետ բանավիճելուն՝ արձանագրենք, որ կատարածուների հետ չեն բանավիճում։

Համազգային շարժման ակտիվիստ Վահագ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից