ԵՊՀ-ի դռները փակել են․ ուսանողները պատուհաններից են հետևում Դիմադրության շարժման ակցիային

«Ուսանող միացիր», «ուսանող ոտքի» վանկարկումներով քաղաքացիները «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և այլ քաղաքական գործիչների գլխավորությամբ մտան ԵՊՀ բակ։ Նրանք կոչ են անում ուսանողներին միանալ իրենց, դասադուլ անել։

Տարբեր ֆակուլտետների դռներ ուղղակի փակ են, բայց շատ ուսանողներ պատուհաններից ողջունում են ակցիայի մասնակիցներին։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան  Ռուբեն Մելքոնյանը միացել են ակցիայի մասնակիցներին։ Ակցիայի մասնակիցներին միացան նաև մի շարք ուսանողներ։

Ակցիա մասնակից երիտասարդները «Քոչարի» են պարում ԵՊՀ բակում։

Այնուհետև ցուցարարները կարողացան մուտք գտնել ֆակուլտետներից մեկը՝ կոչ անելով դասադուլ անել։ Լսարաններ կան ամբողջությամբ դատարկ են, իսկ այն լսարաններում, որտեղ ուսանողներ կան, կոչ արեցին միանալ իրենց պայքարին հանուն իրենց ընկերների, հանուն հայրենիքի։

«ԵՊՀ-ում 80-90 տոկոսով, ըստ էության, դասադուլ է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

ԵՊՀ-ի դեռները փակել են, ուսանողները ներսից են հետևում դրսում տեղի ունեցող Դիմադրության շարժման ակցիային։