Մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է․ Ոստիկանություն

Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են:

Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Նշենք, որ այսօր առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները Երևանում: Բազմթիվ փողոցներ են փակվել: Ոստիկանությունն ուժ կիրառելով՝ բացում է փողոցները և բերման ենթարկում քաղաքացիներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: