Գեղարքունիքցիները փակել են Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)

Գեղարքունիքի բնակիչները Yerevan.Today-ին տեսանյութ են ուղարկել. առավոտից փակել են նաև Երևան-Սևան մայրուղին՝ միանալով Դիմադրության շարժման բողոքի ցույցերին և փողոցները, մայրուղիները փակելու կոչին: Մայրուղու երկկողմ երթեևությունը խաթարված է արդեն կես ժամ շարունակ, առայժմ տեղում ոստիկաններ չկան, միայն մարզի բնակիչներն են 60-70 հոգի: Գեղարքունիքցիները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իրենց բողոքն այս կերպ համառորեն շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը աթոռին է:

Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում