Բրիտանացիները սովում ու սառչում են թանկացումների պատճառով. «Նյու Յորք թայմս»

Բրիտանացիները վառելիքի գների աննախադեպ աճի պատճառով բախվում են բազմաթիվ խնդիրների, մինչդեռ բարձր գնաճը հանգեցրել է տնային տնտեսությունների եկամտի այնպիսի նվազման, որը չի նկատվել 1956 թվականից ի վեր, գրում է «Նյու Յորք թայմս»ը:

Ինչպես նշում է հրատարակչությունը, վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայում սպառողական գները աճում են ամենաարագ տեմպերով, մինչդեռ կյանքի թանկացումը հատկապես մտահոգիչ է տարեցների և ավելի ցածր կամ սահմանափակ եկամուտ ունեցող այլ քաղաքացիների համար։ «Իսկ շատ մարդիկ, ովքեր արդեն կրճատել են ծախսերը, ստիպված են նորից վերանայել իրենց տնային բյուջեն՝ հրաժարվելով մի շարք պարենային ապրանքներից, իսկ ամենածայրահեղ դեպքերում՝ նույնիսկ ժամանակավորապես անջատել էլեկտրաէներգիան և գազը, ինչպես հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները»,- նշված է նյութում։