Հայաստանը խիզախություն և ճկունություն է ցուցաբերում տևական խաղաղության հասնելու գործընթացում․ Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Երախտագիտություն ենք հայտնում  այն տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով տևական խաղաղության ուղղությամբ, ինչը բոլորիս ցանկությունն է»,- ասել է Բլինքենը։