ՀՀԿ երիտասարդները հավաքարարների ձեռքով հասան իրենց նպատակին (տեսանյութ)
Այսօր առավոտյան ՀՀԿ երիտասարդները Մելիք-Ադամյանի փողոցի ՀՀԿ գրասենյակից շարժվեցին դեպի Կառավարության շենք՝ թուրքական ֆեսերը և կառավարության որոշ անդամների ու ՔՊ-ական պատգամավորների լուսանկարներով պաստառը ձեռքներին։ Սակայն ճանապարհին ոստիկանները պատնեշ կազմելով՝ արգելեցին նրանց տեղաշարժը՝ պատճառաբանելով, թե Կառավարությունում միջոցառում է։ Եվ երբ երիտասարդները սկսեցին բացականչել «Նիկոլ, դավաճան», նրանց մի մասին բերման ենթարկեցին։ Իսկ ֆեյսերն ու պաստառները երիտասարդները դրեցին կառավարության շենքի մոտ։ Զավեշտն այն է, որ ակցիայի ավարտից հետո Կառավարության հավաքարարները թուրքական գլխարկներն ու պաստառը, որի վրա կառավարության անդամներն ու ՔՊ-ական պատգամավորները ներկայացված են որպես թուրքական դպրոցի շրջանավարտներ, լցրեցին սև տոպրակը և այնուամենայնիվ մտցրեցին Կառավարության շենք՝ ըստ հասցեի։ Արձանագրենք, որ ՀՀԿ երիտասարդների նպատակը, թեկուզ այս ձևով, իրականացվեց։
Մանրամասները՝ տեսանյութում