ՀՅԴ երիտասարդները մտել են ԵՊՀ. իրավիճակը լարվեց. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին (տեսանյութ)

Երևանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երևանի պետական համալսարան: Նրանք վանկարկում են՝ «Ուսանող, միացիր», «Ուսանող ոտքի», «Տեր ենք մեր հայրենիքին»:

Մի քանի երտասարդներ մտան լսարաններից մեկը, ընդհատեցին դասապրոցեսը և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց, որպեսզի գործող իշխանություններին հեռացնեն:

Ավելի ուշ, մանսաշենքերից մեկում մեծ թվով կարմիրբերետավոր ոստիկաններ հրելով փորձեցին դուրս հանել շենքից ակցիայի մասնակիցներին: Հրմշտոց սկսվեց, և ոստիկանները դուրս բերեցին երիտասարդներին շենքից: Արդեն դրսում ոստիկանները բերման ենթարկեցին մի քանիսին: