ԱՄՆ նոր օրենքով օտարերկրացիներից առգրավված ակտիվները կարող են ուղարկվել Ուկրաինա

ԱՄՆ կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս օտարերկրացիներից առգրավված ակտիվներն ուղղել Ուկրաինայի աջակցությանը։

Հաղորդվում է, որ նոր օրինագիծը թույլ է տալիս բռնագրավել օտարերկրյա քաղաքացիների ակտիվները: Նշվում է, որ դրանք կհանվեն, եթե միջոցները ձեռք բերվեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության աջակցությամբ կամ անօրինական գործողություններով։ Այս մասին հայտնում է tvzvezda.ru-ն:

Օտարերկրյա քաղաքացիներից առգրավված ակտիվները, ըստ օրենքի, կարող են օգտագործվել Ուկրաինայի վերականգնման կամ երկրի քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։