Հնդկաստանը հրաժարվել է լքել Ռուսաստանին և զարմացրել է ԱՄՆ-ին. «Ասիա թայմս»

ԱՄՆ-ին զարմացրել է Հնդկաստանի որոշումը՝ հրաժարվել Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումից և սկսել ռուսական կողմի հետ առևտուրը ռուբլով, գրում է «Ասիա թայմս»-ը։

Ընդգծվում է, որ իրադարձությունների գնահատման հարցում Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև եղած տարաձայնությունները արտացոլում են Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետագա մերձեցման տարածաշրջանային միտումը։

«Հնդկաստանը ապշեցրել է ԱՄՆ-ին՝ հրաժարվելով թողնել իր վաղեմի դաշնակից Ռուսաստանին՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: ԱՄՆ պատժամիջոցներին աջակցելու փոխարեն, երկիրը մշակել է տեղական արժույթի փոխանցման և ներդրումային միջոցներ՝ Ռուսաստանի հետ ռուբլով և ռուփիով առևտրի համար՝ հուսալով ներդնել ռուսական հավելյալ եկամուտները հնդկական կորպորատիվ պարտատոմսերի շուկայում»,- ասվում է հոդվածում։

«Ասիա թայմս»-ի մեկնաբանը կարծում է, որ Սպիտակ տունն ինքն է երկրներին դրդում համագործակցել Աֆղանստան «նվաստացուցիչ» լքելու և ուկրաինական ճգնաժամը լուծելու անկարողության պատճառով:

«Առաջին բարդ խնդրի հետ ասիական երեք տերությունները ստիպված կլինեն ինքնուրույն զբաղվել: Երկրորդ հանգամանքը համոզել է Նյու Դելիին, որ ամերիկյան բարեկամությունը նման է պայթուցիչով լի տակառի, որը կարող է պայթել ցանկացած պահի», – ասվում է հրատարակության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։