Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10, իսկ «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14 ցուցարար

Երևանի Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10, իսկ «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14 ցուցարար, նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։ Այս մասին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«3 ժամվա ընթացքում արձանագրություն կկազմվի, բաց կթողնվեն», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը քաղաքի տարբեր հատվածներում ապակենտրոն գործողություններ է իրականացնում։