Ռուսաստանն առաջիկա մեկուկես-երկու տարում շատ բարդ իրավիճակում կլինի․ Կուդրին

Առաջիկա մեկուկես-երկու տարում Ռուսաստանը կապրի շատ բարդ իրավիճակում։

Այս մասին հայտարարել է ՌԴ հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը՝ Օրենսդիրների խորհրդի նախագահության նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիմա, այս տարեվերջին և հաջորդ տարի, այսինքն՝ գրեթե մեկուկես, երկու տարի, մենք ապրելու ենք շատ ծանր վիճակում։ Ուստի շատ կարևոր է գնահատել սեփական ուժերն ու ռեսուրսները»,- ընդգծել է պաշտոնյան։