Երևանում փողոցներ փակելու պատճառով բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն

Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

Ըստ այդմ, 11 անձ բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Եվս 7 քաղաքացի բերման է ենթարկվել Թումանյան փողոցից, կրկին նույն հոդվածով:

Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։