Բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանների խումբ է ձևավորվել

ՀՀ փաստաբանների պալատում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է արագ արձագանքնման խումբ։ Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։

Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարելի է դիմել խմբի համակարգող՝ փաստաբան Հարութ Ակլունցին։ Հեռ․` 077987641։