Երևանում երիտասարդների ակցիային միացավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը

Երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշները ծածանելով  իրազեկման ակցիա են իրականացնում Երևանում: Նրանք այցելում են բուհեր՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ակցիայի մասնակիցները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դիմաց, հենց փողոցում քոչարի պարեցին, նրանց միացավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 18.30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման հերթական ակցիան։ Նախօրեին այն մեկնարկել էր Սասունցի Դավթի արձանի մոտից: