101 տարի առաջ՝ ապրիլի 27-ին Տաթևի վանքում հռչակվեց Լեռնահայաստանը

101 տարի առաջ՝ ապրիլի 27-ին Տաթևի վանքում հռչակվեց Լեռնահայաստանը, սպարապետ Նժդեհը ընտրվեց երկրամասի վարչապետ։ Լեռնահայաստանի հռչակմամբ, հնարավոր եղավ ոչ միայն հայկական պահել Սյունիքը, այլ նաև գոյության հիմքեր ստեղծել հայկական երկրորդ հանրապետության համար։

Մոտավորապես 70 տարի անց, Արցախի անկախության հռչակմամբ հնարավոր կլինի հայկական պահել Արցախը և գոյության հիմքեր ստեղծել, արդեն երրորդ՝ անկախ հանրապետության համար։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կընտրվի Հայաստանի վարչապետ, իսկ ավելի ուշ՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահ։

Ակնառու է զարկերակային կապը մեր այս երկու երկրամասերի հայկական լինելիության և հայկական պետականության գոյության միջև։

Գարեգին Նժդեհից մինչև Սերժ Սարգսյան, տքնելով կառուծել պետականություն, առաջնահերթ ապահովել են Սյունիք-Արցախի ամրությունը։

Այսօ՛ր, երբ մահաբերների իշխանությունն Արցախը փորձում է թողնել բախտի քմահաճույքին, դամոկլյան երկրորդ սուրը կախվել է նաև Լեռնահայաստանի վրա՝ սպառնալով դեպի չգոյություն ուղարկել արյամբ և քրտինքով պահված մեր պետականությունը։

“Ալիև ֊ կապիտուլյանտ” զույգի գործողություններով դավադրված՝ մեր հայրենիքի գոյության իրավունքի համար մղվող ներկա պայքարում, կրկին անգամ կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին.

Լինե՛լ համարձակ և տեր կանգնե՛լ իրենց բաժին հայրենիքին!!!

«Մեզ հետ Աստվա՛ծ և Դավիթ Բեկի վրիժա՛կ հոգին»,- գրել է Լևոն Նազարյանը։