Ուկրաինայի ԶՈՒ-ի համար անտեսանելի են ռուսական գվարդիայի ԱԹՍ-ները

Ռուսական գվարդիայի ստորաբաժանումները հատուկ ռազմական գործողության շրջանակում օգտագործել են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք անտեսանելի են ուկրաինական զորքերի հակաօդային պաշտպանության համակարգերի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Ռուսաստանի գվարդիայի ստորաբաժանումները Ուկրաինայում օգտագործում են անօդաչու թռչող սարքեր ZALA 421-16E HD, որոնք էլեկտրական շարժիչի փոքր չափերի, կոմպոզիտային նյութերի և թեթև քողարկման հետ միասին գործնականում անտեսանելի են մնում հակառակորդի հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի, ինչպես նաև տեսողական դիտարկման համար»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրը հավելում է, որ այս սարքերը թույլ կոնտրաստ ունեն ինչպես տեսանելի, այնպես էլ ինֆրակարմիր և ռադարային տիրույթներում։ Բացի այդ, նրանց աղմուկի մակարդակը նվազեցված է:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։