Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ մասնակցում է Ջահերով երթին

Արցախում այս պահին նույնպես Ջահերով երթ է ընթանում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, երթը առաջնորդում են հոգեւորականները, որոնք իրենց հետ տանում են մեծ խաչ եւ Արցախի դրոշը:

Ջահերով երթին մասնակցում  են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, ինչմպես նաեւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: