Ռուսաստանն ու Ուկրաինան մշակել են համատեղ հռչակագրի նախագիծ. Չավուշօղլու

Ռուսաստանն ու Ուկրաինան մշակել են համատեղ հռչակագրի նախագիծ։Թուրքիայի արտգործնախարարն այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ թուրք լրագրողներին տված հարցազրույցում։

«Այս պահին կա համապարփակ տեքստ, որը քննարկում են բանակցողները: Բացի այդ, առաջնորդների միջև կուլիսային կապեր են գործում: Մենք տեսնում ենք, որ այս գործընթացում կա նաև համատեղ հռչակագրի նախագիծ»,- ասել է նա։

Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ վերջնական որոշումը պատկանում է Պուտինին և Զելենսկուն։