ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն ուկրաինական ճգնաժամի ավարտով. Իտալացի գեներալը բացահայտել է Բայդենի մտադրությունները (տեսանյութ)

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի ավարտով, La7 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իտալիայի ռազմաօդային ուժերի նախկին շտաբի պետ, գեներալ Լեոնարդո Տրիկարիկոն։  Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ՝ խնդրի հիմքը սա է: «Բանակցություններ» բառը երբեք չի հնչել Ջո Բայդենի, Յենս Ստոլտենբերգի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Բորիս Ջոնսոնի, Բալթյան երկրների, Լեհաստանի ներկայացուցիչների շուրթերից»,- ասել է գեներալը։

Նրա խոսքով, իր նշած անձանց հրապարակային ու ոչ հրապարակային ելույթներում «հրադադար» կամ «բանակցություններ» բառերը չեն հնչում։

«Որովհետև նրանք ակնհայտորեն չեն ցանկանում խաղաղություն: Ես գիտեմ՝ ինչ եմ ասում: Ջո Բայդենը չի ցանկանում խաղաղություն, և եթե Ջո Բայդենը չի ցանկանում դա, ապա մյուսները նույնպես չեն ցանկանում», – կարծիք է հայտնել նա:

Գեներալի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բայդենի «ռեզոնատորն է», իսկ Մեծ Բրիտանիան իր «կատեգորիկ ու ագրեսիվ» արտահայտությամբ նույնիսկ գերազանցում է ամերիկացի պաշտոնյաներին։