Բացեք վրանը, ես եմ թույլ տալիս, Արցախի հերոսի մայրն է թույլ տալիս․ Ազատության հրապարակում վրան տեղադրեցին Նվեր Կիրակոսյանի և Արթուր Ավագյանի համար

․․․ – Իսկ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը։
/նախորդ դար/

– Բացեք վրանը, ես եմ թույլ տալիս, Արցախի հերոսի մայրն է թույլ տալիս:
/այսօր/

44-օրյա պատերազմում զոհված հերոսների հարազատները Ազատության հրապարակում վրան տեղադրեցին Նվեր Կիրակոսյանի և Արթուր Ավագյանի համար։

Սկզբում ոստիկանները թույլ չէին տալիս դա։

– Բացեք վրանը, ես եմ թույլ տալիս, Արցախի հերոսի մայրն է թույլ տալիս, – ասաց ոստիկանների քայլերին ի պատասխան Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Այդ խոսքից հետո վրանը կարողացան տեղադրել։

Տեսանյութը՝ Միքայել Բադալյանի։