Նախկիններ VS ներկաներ

ՆԱԽԿԻՆՆԵՐ VS ՆԵՐԿԱՆԵՐ

Որևէ անձի կամ հասարակության բարեկեցության մասին գաղափար կազմելու համար լավագույն փոփոխականը կյանքից նրա ակնկալիքներն ու սպասումներն են։

Նախկինների օրոք մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը դեմ էր Ադրբեջանին արվելիք որևէ հողային զիջման, իսկ պետական և հասարակական խոսույթում առկա էր պահանջատիրության թեման։ Ներկաների օրոք մարդկանց մի զգալի մասը վախվորած կողմ է ամեն ինչ հանձնելուն, միայն թե իրենց չկոտորեն, իսկ մեկ այլ մասն էլ ոչ պակաս սարսափած մտածում է՝ «սենց էլ մնա, լավ ա»։

Սա է իրականությունը՝ նկարագրվող քանակական և որակական ցուցանիշներով։ Մնացյալը լոլո է։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից