Ո՞ւմ դեմ է պատրաստվում զինել բնակչությանը, եթե զինվորներին սահմանից պատրաստվում են հանել, իսկ թուրքի՝ թշնամու հետ «խաղաղության պայմանագիր» կնքել․ Խոջաբաղյան

Բոլորը տեղյակ են, թե մենք ինչքան շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանը առավելագույն ռազմականացված լինի եւ բարձր մարտունակություն ունենա, ընդհուպ՝ մարզերում զինված ու մարտունակ բնակչություն։

Բայց, էստեղ մի հարց է առաջ գալիս. Նիկոլական իշխանությունը, որը պատրաստվում է մեր թշնամու հետ «խաղաղության պայմանագիր» (էս դեպքում՝ ղազագիր) կնքել, մեր մյուս թշնամու՝ Թուրքիայի հետ ազատ առեւտուր սկսել ու «առանց նախապայմանների» (իրականում՝ հրաժարվելով հայության իրավունքներից եւ պահանջներից) հարաբերություններ «կարգավորել», մի իշխանություն, որի ղեկավարը հայտարարում է, թե քանի սահմանին զինվոր կա դա խաղաղություն չէ (հաջորդիվ երեւի կասի, քանի Հայ ազգը կա, խաղաղություն չի լինի), որի տարբեր ներկայացուցիչները թուրքից ավելի թուրք են ներկայանում՝ ավելի շատ թուրքի՝ թշնամու շահը առաջ տանելով, քան՝ Հայի, առնվազն տրամաբանական հարց է առաջանում, թե էդ իշխանությունն ի՞նչ նպատակով է «զենքի ազատականացման օրենք» բերում եւ փորձում զինել «բնակչությանը» (կամ որոշ իշխանամետ օլիգարխների անձնական թիկնազորին)։ Ո՞ւմ դեմ է պատրաստվում զինել բնակչությանը, եթե զինվորներին սահմանից պատրաստվում են հանել (ըստ Նիկոլի պատկերացրած խաղաղության), իսկ թուրքի՝ թշնամու հետ «խաղաղության պայմանագիր» կնքել։ Ո՞ւմ դեմ եք պատրաստվում բնակչությանը զինել, ընդդիմությա՞ն, թե ռուսի… ուղիղ ասեք…

Էս է հարցը։ Թե չէ, դրել եք, ինչպես այլ դեպքերում, թե բա դեմ ե՞ք զենքի օրենքին։ Էն էն նույն՝ տրանսգենդեռի թեմայով էժան, նիկոլական մանիպուլյացիան էր, թե բա տրանսգենդեռը մարդ չի՞…

Չէ, ընկերներ, զենքի օրենքին դեմ չենք, էդ օրենքը առաջ բերողներին ենք դեմ, ու իրենց հակահայ նպատակներին։ Ու քանի սրանք են իշխանության, ցանկացած զենք ավելի շուտ հայի վրա է կրակելու, եւ ոչ թե թուրքի… Հիմա հասկանալի՞ է, թե որն է մարդկանց անհանգստությունը։

Երբ որ տարիներ շարունակ միլիտարիզացիայից բողոքող, միլիտարիզացիայի դեմ փողով հոդված գրող սորոսականները ու դրանց ոչնչով չզիջող լեւոնականները հանկարծ «դարձել են միլիտարիստ» ու կպած փորձում են զինել «բնակչությանը» ու մարտական եղբայրություններ ու նմանատիպ օթյակներ են սարքում… առնվազն հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ եք զինվում, եթե թուրքի հետ խաղաղության դարաշրջան եք փորձում բացել…

Նվազագույն տրամաբանություն ունեցողը էս հարցի պատասխանը պիտի որ ունենա իր համար…

Էսքան բան… Մնացածը թողնում եմ մտածելու ունակությունը դեռեւս չկորցրած եւ հիպնոսի տակ չգտնվող հանրության քննադատական մտքին…

 

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից